Երեկ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիների արձակած կրակոցներից Շուշիի մոտակա խաչմերուկում վիրավորում էին ստացել է 3 քաղաքացիներ։
Նրանցից Գևորգ Մելքումյանը վիրավորում էր ստացել պարանոցի շրջանում ու հենց երեկ ենթարկվել էր վիրահատության։ Այսօր արդեն նա շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի։
Այս մասին տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարությունից։
Նշվում է, որ մյուս 2 վիրավորվածների՝ Արմեն Սարգսյանի և Գագիկ Ղազարյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
Երեկ ու այսօր Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ հետևել է վիրահատության ընթացքին և հետաքրքրվել նրանց առողջական վիրաճակով։
Ավելի մանրամասն՝ աղբյուրում։