fbpx
Քաղաքականություն

Փաշինյանը արտաքին գործերի նոր փոխնախարար է նշանակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նոր տեղակալ է նշանակվել։

Այս մասին որոշումը հրապարակվել է e-gov.am կառավարական կայքում։

Նշվում է, որ ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնում է նշանակվել Պարույր Հովհաննիսյանը։

Նշենք, որ Հովհաննիսյանը մեծ փորձ ունի եվրոպական կառույցների հետ աշխատելու։ Նա մինչ այս եղել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության երրորդ և երկրորդ քարտուղարը, Եվրոպական Միությունում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալը, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի՝ ԵՄ հարցերով խորհրդականը, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետի պաշտոնն է զբաղեցրել և 2016-ից Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ