Կայացան Gibraltar Chess Masters 2019 մրցաշարի 8-րդ տուրի հանդիպումները: Այս տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով մրցում էր առաջատար Վլադիսլավ Արտեմևի հետ: Խաղն ավարտվեց ոչ-ոքի: Այժմ Արոնյանն ունի 6 միավոր և կիսում է 4-15-րդ տեղերը: 8-րդ տուրում հաջող հանդես եկավ Հրանտ Մելքումյանը, որը սև խաղաքարերով հաղթեց իսպանացի Ռենիեր Իգարզա Վասկեսին և այժմ ունի 5.5 միավոր: Մելքումյանը տեղ է զբաղեցնում առաջատարներին հետապնդողների խմբում:
Այսօր կկայանան նախավերջին տուրի հանդիպումները: Արոնյանը սև խաղաքարերով կմրցի խորվաթ Իվան Սարիչի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով կխաղա հնդիկ Ռաունակ Սադհվանի հետ: