fbpx
Աշխարհ

Սենատոր Մենենդեսը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է ներկայացրել

Ամերիկացի սենատոր Ռոբերտ Մենենդեսը կոռուպցիոն սկանդալի ֆոնին հրաժարական է ներկայացրել։ Այս մասին հայտնում է Reuters-ը:

«Ես կհրաժարվեմ Միացյալ Նահանգների սենատորի իմ պաշտոնից»,- նշել է Մենենդեսը նամակում՝ շեշտելով, որ հրաժարականն ուժի մեջ կմտնի 2024 թվականի օգոստոսի 20-ին:

«Չնայած ես լիովին մտադիր եմ բողոքարկել երդվյալ ատենակալների դատավճիռը, մինչև վերջ, ներառյալ Գերագույն դատարանը, չեմ ցանկանում, որ Սենատը ներգրավվի երկարատև գործընթացում», – ասված է նամակում:
Ավելի վաղ Մենենդեսը հերքել էր այն տեղեկությունը, թե մտադիր է հրաժարական տալ ու ավարտել 30-ամյա կարիերան ԱՄՆ Կոնգրեսում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ