Մենք լիովին աջակցում ենք Իսրայելին՝ Իրանի բացահայտ սպшռնալիքների դեպքում․ Բայդեն

Ամենադիտվածներ

Մենք լիովին աջակցում ենք Իսրայելին՝ Իրանի բացահայտ սպшռնալիքների դեպքում․ Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։
Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությանը։

«Նախագահ Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները ամուր կանգնած է Իսրայելի կողքին Իրանի բացահայտ սպառնալիքների դեպքում», – ասել է Սպիտակ տունը:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև Գազայում տիրող իրավիճակը։ Նախագահ Բայդենն ընդգծել է, որ հարձակումները հատկապես մարդասիրական ծառայությունների աշխատակիցների վրա և ընդհանրապես Գազայում հումանիտար իրավիճակը չեն հանդուրժվելու։

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ