«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հայտարարել է, որ ակումբը խնդիրներ ունի տրանսֆերային պատուհանում ֆուտբոլիստների վաճառքի հարցում: Այս մասին հաղորդում է Football Italia-ն:
«Իմաստ չունի հերքելու այն փաստը, որ մենք դժվարությունների ենք բախվել ֆուտբոլիստների գալու և գնալու հարցում, բայց առաջին հերթին՝ վաճառքի հարցում: Եթե ինձ խնդրում եք անկեղծ լինել, կասեմ, որ մենք տարբեր հարցերում զգալիորեն ետ ենք մնում գրաֆիկից:
Մենք պետք է առաջ շարժվենք: Մենք պլան էինք պատրաստել, բայց ետ ենք գրաֆիկից, հատկապես այն պատճառով, որ ըստ էության, ոչ ոք չի հեռացել: Հիմա պետք է նշանակալիորեն արագացնել գործընթացը և հասկանալ, թե որքան շատ բան է պետք անել դժվարին պայքարում», – նշել է Կոնտեն: