«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոյից» կրած 0։1 հաշվով պարտությունը։
Նա նշել է, որ ֆուտբոլիստները լավ են աշխատում, սակայն արդյունքները պետք է լինեն ավելի լավը։
«Ընդհանուր առմամբ, այս խաղում մենք արեցինք մեր ուժերի առավելագույնը, հաշիվը հավասարեցնելու երկու լավ պահ ունեցանք։ Մենք գիտենք, որ «Աթլետիկոն» գերազանց է պաշտպանվում և նրանց դեմ խաղալը միշտ բարդ է։ Մենք ենք մեղավոր, որ գոլ բաց թողեցինք։
Պետք է ավելի ուժեղացնենք մեր պաշտպանությունն ու հարձակումը և հաղթենք հաջորդ հանդիպումներում»,-ասել է Կումանը:
Այս մասին տեղեկանում ենք AS-ից։