Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ երեկ գիշերը կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Մակրոնի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Հանդիպումից հետո Մակրոնը գրառում է կատարել Twitter-ի իր էջում։
Նա գրել է, որ իրենք երբեք չեն լքի հայերին ու մշտապես կփնտրեն լուծումներ՝ տևական խաղաղության համար։
Ֆրանսիայի ղեկավարը հորդորել է, որ այս տոնական շրջանը դառնա մարդասիրական ու առաջընթացի և հաշտեցման շրջան։
Jamais nous n’abandonnerons les Arméniens. Toujours nous chercherons les solutions à une paix durable. J’appelle à ce que la période des fêtes soit celle des avancées humanitaires, celle de l’apaisement. pic.twitter.com/XMdVvZoZlP
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) December 16, 2021