Դմիտրի Պեսկովը այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՆԱՏՕ-ի զորավարժություններին, որոնց մասնակցում է նաև Ադրբեջանը և հայտարարել է, որ Ադրբեջանն ինքնիշխան պետություն է։
«Մենք գնահատում ենք մեր հարաբերություններն այդ երկրի հետ: Դրանք գործընկերային հարաբերություններ են, և կա ընդհանուր քաղաքական կամք այդ հարաբերություններն ավելի զարգացնելու համար: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ նման զորավարժությունների սցենարները ոչ մի քողարկված գործողություններ չպարունակեն մեր երկրի վերաբերյալ», – հավելել է Պեսկովը։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանում մեկնարկել են ՆԱՏՕ-ի «Agile Spirit 2021» զորավարժությունները, որին մասնակցում են դաշինքի անդամ 12 երկրների, ինչպես նաև հարեւան Ադրբեջանի, Վրաստանի զինծառայողները։