«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին Fox Sports-ին տված հարցազրույցում անդրադարձել է Բրազիլիայի դեմ Ամերիկայի Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի խաղին: Մեսսին նշել է.
«Հարձակման գծում մրցակիցն ունի խաղացողներ, որոնք կարող են փոխել խաղի ելքը: Մենք կարծում էինք, որ կհաղթենք խմբում և առաջին հորիզոնականը զբաղեցնելով մրցաշարային ցանցի մյուս կողմում կհայտնվենք:
Ամեն դեպքում, կիսաեզրափակիչ դուրս են գալիս միայն լավագույնները»։
Հիշեցնենք՝ Ամերիկայի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակիչ հանդիպումը Բրազիլիայի և Արգենտինայի միջև տեղի է ունենալու հուլիսի 3-ին՝ ժամը 04:30-ին:

