fbpx
Տնտեսություն

Մենք կունենանք միայն ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափեր. ՀՀ ֆինանսների փոխնախարար

Հարկային նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է ունենալ ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից:

Տեսանյութում ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը տեղեկացնում է, որ առաջարկվում է ընդհանրապես հրաժարվել ակցիզային հարկի տոկոսային դրույքաչափերի կիրառությունից:

«Մենք կունենանք միայն ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափեր, ինչն ավելի համահունչ է միջազգային լավագույն փորձին, հարկման ավելի արդարացի համակարգ է: Եթե, օրինակ, գարեջրի համար ակցիզային հարկի դրույքաչափը սահմանված է 1 լիտրի հաշվով 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 105 դրամ, մենք հրաժարվում ենք այդ տոկոսային դրույքաչափերի կիրառությունից և սահմանում միայն ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափեր»,-ասաց Պողոսյանը:

Նրա խոսքով՝ դա պարզեցնում է հարկային հաշվառումը, հարկային վարչարարությունը, լինում է ավելի կանխատեսելի հարկային միջավայր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ