fbpx
Երևան

Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ. Հայկ Մարության

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով իր պաշտոնավարման դադարեցման մասին համացանցում տարածված լուրերին, նշեց, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:

«Մենք դեռ նոր ենք սկսել աշխատել, դեռ չի անցել իմ պաշտոնավարման 1 տարին: Այս ընթացքում արդեն իսկ 6500 քմ տարածք մանկապարտեզներից հետ ենք բերել համայնքին, 2 մլրդ դրամով մեծացրել ենք Երևանի քաղաքապետարանի բյուջեն, վերանայում ենք բոլոր անօրինական տենդերներն ու սեփականաշնորհումները: Մենք մեծ պլաններ ունենք, ինչի՞ պետք է հրաժարական ներկայացնեմ»,- ասաց քաղաքապետը:

Խոսելով աղբահանության վերաբերյալ հնչող մեղադրանքների մասին՝ Հայկ Մարությանը նշեց, որ այդ խնդիրն արդեն լուծված է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ