ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, սպորտի և երիտասարդության հանձնաժողովի նիստում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյան նշել է, որ մենք մեկնում ենք արտասահման և այցելում հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, սակայն ռեպատրիացիայի աջակցումը մեր առաջնահերթությունը չենք համարում:
Զարեհ Սինանյանի խոսքով՝ կարևոր է շատ, որպեսզի մարդիք, ովքեր վերադառնում են հայրենիք ապահովենք աշխատանքով։
«Ես պետք է ասեմ, որ մենք պատրաստ չենք մասշտաբային ռեպատրիացիային: Եթե նման բան տեղի ունենա, եկեք անկեղծ լինենք՝ մենք դրան պարզապես պատրաստ չենք»,-խոստովանել է Սինանյանը:
Միևնույն ժամանակ Զարեհ Սինանյանը նշել է, որ իրենք իրենց առջև նպատակ են դրել հայկական սփյուռքի ներկայացուցիչներին ավելի շատ տեղեկություն տրամադրել Հայաստանի մասին:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անմիջապես «թավշյա հեղափոխությունից» հետ սփյուռքի հայերին կոչ արեց վերադառնալ հայրենքի և հայնտեց իշխանությունների՝ զանգվածային ռեպատրիացիա կազմակերպելու մտադրության մասին:
Ինգա Եղիազարյան

