fbpx
Աշխարհ

Մենք պատրաստ ենք Իրանի հետ առանց նախապայմանների բանակցելու. Պոմպեո

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ կայցելի Սաուդյան Արաբիա և Արաբական Միացյալ Էմիրություններ Պարսից ծոցում ստեղծված ճգնաժամի շուրջ բանակցություններ վարելու համար: Այս մասին հաղորդում է AFP-ը:

«Մենք կքննարկենք Իրանի դեմ համաշխարհային կոալիցիա ստեղծելու հնարավորությունները»,-ասել է Պոմպեոն:

Նա նշել է, որ Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ը հզոր դաշնակիցներ են Իրանի ներկայացրած մարտահրավերի պարագայում:

«Մենք պատրաստ ենք բանակցել (Իրանի հետ) առանց նախապայմանների: Նրանք հաստատ գիտեն՝ որտեղ մեզ փնտրել»,-ասել է Պոմպեոն լրագրողներին:

«Ես վստահ եմ, որ այն պահին, երբ նրանք պատրաստ կլինեն համագործակցել մեզ հետ, մենք կսկսենք երկխոսությունը»,-հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ