fbpx
Մասնակիցներ

«Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում», – Նիկոլ Փաշինյան

Մի քանի մեջբերում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթից՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի շրջանակներում.

«Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Պետք է փոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ, կարողանանք մեր երեխաների համար ապահովել այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում հաղթելու հնարավորություն ունենան»:

«Իրանի եւ Հայաստանի հարաբերություններում, բարեբախտաբար, կնճիռներ չկան բայց նաեւ պետք է հասկանալ, որ քիչ չեն այն ուժերը, որոնք ստեղծում են այդ կնճիռները։ Ես ուզում եմ հույս եւ համոզմունք հայտնել, որ եւ Հայաստանի կառավարությունը եւ Իրանի կառավարությունը կձեռնարկեն բոլոր միջոցները եւ կապահովեն Հայաստան-Իրան հարաբերությունների նորմալ զարգացում։ Դա մեր կառավարության համար իսկապես առաջնահերթություն է եւ մենք ամեն ինչ անելու ենք այդ նպատակին հասնելու համար»:

««Սյունիք ֆուդ» ընկերությունը փակված էր եւ կանգնած էր եւ, ըստ էության, կանգնած էր նոր ներդրում կատարելու առաջ։ Մենք դրանից հետո կարողացանք գտնել նոր ներդրող, որպեսզի կարողանա ներդրում կատարել «Սյունիք ֆուդ»-ում, բնականաբար անկախ, իշխանության հետ կապ չունեցող եւ ես ուրախ եմ, որ այդ ներդրումը բարեհաջող տեղի է ունեցել։ «Սյունքի ֆուդ» ընկերությունն աշխատում է 70 աշխատատեղով։ Նրանք խոստանում են, որ հաջորդ սեզոնին կսկսեն աշխատել 250 աշխատատեղով»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ