ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատավարությունը կենցաղային դատ չէ, բայց կապ չունի՝ դատվում է նախագա՞հ, թե՞ հասարակ քաղաքացի․ բոլորի համար պետք է ապահովվեն դատավարության հավասար հնարավորություններ և արդար դատաքննության իրավունքը։ Այս մասին այսօր լրագրողների հարցերին պատասխանելիս ասացին ԼՀԿ պատգամավորները։
«Մենք քաղաքական հետապնդման տարրեր չենք տեսնում, և այս գործը մեզ համար զուտ իրավական գործընթաց է»,- ասաց պատգամավոր Անի Սամսոնյանը։