«Չելսիի» պաշտպան Դավիդ Լուիսը անդրադարձել է թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդի հետ աշխատանքին: Նա ասել է.
«Մենք սկսում ենք հասկանալ, թե ինչ է մեզնից ուզում Լեմպարդը:
Հաճելի էր տեսնել Ֆրենկին և մարզչական շտաբին, քանի որ նրանք լավ են ճանաչում ակումբը և արժանի են այդ հնարավորությանը:
Միշտ կարևոր է պոզիտիվ լինել: Մենք պետք է հասկանանք պատասխանատվությունը: Մենք պետք է աշխատենք»: Այս մասին հայտնում է Chelsea TV-ն: