Իրաքում միջինասիական հեմոռագիկ տենդով վարակման հետևանքով 8 մարդ է մահացել։ Հիվանդությունն ախտորոշվել է ևս առնվազն 40 մարդու մոտ։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։
Հիվանդության բռնկումից առավել տուժել է երկրի հարավ-արևելքում գտնվող Դի-Կար նահանգը, որտեղ վարակված է 23 մարդ, ևս 5-ը մահացել են։
ԱՀԿ տվյալներով՝ միջինասիական հեմոռագիկ տենդից մահացության մակարդակը հասնում է 40 տոկոսի։ Դա սուր վարակիչ հիվանդություն է, որը կարող է մարդուն փոխանցվել եղջերավորներից։