Այսօր՝ ապրիլի 6-ին, ժամը 03։57-ին տեղեկություն է ստացվել, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին՝ Արծվանիստ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։
- Եվս մեկ երկրաշարժ Հայաստանում
- Հրդեհ Արաքս գյուղի մոտ․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 3 մարտական հաշվարկ
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ին «Mercedes-Benz E320» (վարորդ՝ Կ. Ա., ծնված 1979 թ.) մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Նշվում է նաև, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդի դին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: