fbpx
Հասարակություն

Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակում մեքենան անցել է ճանապարհի արգելապատնեշը և մասամբ թեքվել

Մայիսի 24-ին` ժամը 10:50-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան անցել է ճանապարհի արգելապատնեշը և մասամբ թեքվել. ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարներն իրականացրել են հերթապահություն, մինչ հատուկ տեխնիկայի մոտենալը:

Տեղի ուժերով, հատուկ տեխնիկայի (մանիպուլյատոր) օգնությամբ ուղղվել է «Nissan Tiida» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1961 թ.) մակնիշի ավտոմեքենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ