Մեքսիկայում միգրանտների տեղափոխող բեռնատար է վթարվել. կան զոհեր ու վիրավորներ

Մեքսիկայում միգրանտների տեղափոխող բեռնատար է վթարվել: Զոհվել է առնվազն 25 մարդ, ևս շուրջ 30-ը վիրավոր է: Այս մասին հայտնում է Universal պարբերականը՝ հղում անելով Չյապաս նահանգի գլխավոր դատախազության: Հաղորդվում է, որ մեքենայում ընդհանուր առմամբ 60 մարդ եղել:

Առանց համարանիշի բեռնատարի վարորդը երթևեկության ընթացքում կորցրել է կառավարումն ու դուրս կել ճանապարհի երթևեկելի հատվածից:

Դեպքը տեղի է ունեցել Գվատեմալայի հետ սահմանային հատվածում: Այլ մանրամասներ հայտնի չեն:

Ամենաթարմ