Ուկրաինայի նախագահական ընտրություններին կմասնակցի 39 թեկնածու

Հրապարակող՝

0207-Ukraine-Presidential-Election-Tymoshenko-01-600

Ամենադիտվածներ

Ուկրաինայում նախագահի աթոռի համար կպայքարի 39 թեկնածու: Երկրի ԿԸՀ-ն չի հաստատել նախագահ դառնալու ցանկություն հայտնած 44 քաղաքացիներից 5-ի թեկնածությունը: Այնպես որ, ընտրությունների օրը քվեաթերթիկում կլինի 39 անուն:

Նախագահի աթոռի համար պայքարողների թվում են գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն: Ամիսներ շարունակ ամենաբարձր վարկանիշը Յուլյա Տիմոշենկոյինն էր, սակայն հունվարին նրան շրջանցեց շոումեն Վլադիմիր Զելենսկին: Իսկ գործող նախագահի վարկանիշն առայժմ կազմում է 20%:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին:

Աղբյուրը՝ shantnews.am

Ամենաթարմ