Ֆուտբոլի մեքսիկական առաջնության 2-րդ դիվիզիոնում հանդես եկող «Դորադոս դե Սինալոա» ակումբի երիտասարդական թիմի ձախ պաշտպան Միրշա Ֆրանսիսկո Էրերա Գաստելումը սպանվել է։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը մարզումից հետո այցելել է Կուլականի ռեստորաններից մեկի, որտեղ 4 անհայտ անձիք հարձակվել են Գաստելումի վրա և դանակով հարվածներ հասցրել։ Հիվանդանոցի ճանապարհին ֆուտբոլիստը մահացել է։
Նշվում է, որ Գաստելումը «Դորադոսի» սան էր ու թիմում հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում։