Մեքսիկայի Կանկուն հանգստավայրում շաբաթ լույս կիրակի գիշերը, որտեղ հանցագործները կրակել են տոնի հյուրերի վրա, 7 մարդ մահացել է:
Ինչպես հայտնում է Universal պորտալը՝ հանցագործները մոտեցել են քաղաքի ոչ ամենաբարեկեցիկ շրջանի տներից մեկին և սկսել կրակել են հավաքվածների վրա: Ոստիկանությունը երկու սպանվածներին հայտնաբերել է տանը, ևս հինգ մարմին՝ դրսում:
Վերջին շրջանում հանցավորության տեսանկյունից գրեթե անվտանգ Կանկունը դարձել է թմրանյութեր վաճառող մրցակից խմբավորումների միջև հարաբերությունների բազմաթիվ արյունալի պարզումներրի թատերաբեմ: Բախումները հիմնականում տեղի են ունենում զբոսաշրջային քաղաքի գոտուց դուրս: