«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միայն այս փաստը, որը ցույց է տալիս Հայաստանում քաղցկեղի տարածման և քաղցկեղից մահացության աստիճանը, պետք է թույլ չտա հանք բացել: Ավելի լավ է աղքատ լինել, բայց առողջ:
Մեր առողջ գենոֆոնդը պետք է լինի մեր հարստությունը: Նրանք, ովքեր նպաստելու են Ամուլսարի հանք դառնալուն, սպանելու են գենոֆոնդը, սպանելու են հայ ժողովրդի ապագան, սպանելու են հայի Հայաստանում ապրելու հնարավորությունը:
Ուստի Ամուլսարը որպես հանք շահագործելը պետք է մերժվի առանց նախապայմանների»:
https://www.facebook.com/suzanne.simonyan/posts/10219297349886662