fbpx
Քաղաքականություն

Մեր ազատությունը անկախության ու ինքնիշխանության աղբյուրն է․ Նարեկ Այվազյան

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մեր ազատությունը

Հակահեղափոխականների հիմնական նպատակը եղել է ու կա ղարաբաղյան կոնֆլիկտի էսկալացիայի պարագայում, իշխանության զավթումը։ Ռուսներն այս թաթալաբազներին օգնում են։ Օգնում են թե՛ տեղական ուժայիններում գործակալներով՝ ինֆոյի ու վերլուծությունների առումով, թե՛ դրսում տեղակայված հայկական բջիջներով՝ ֆեյքերի ֆաբրիկա, ֆինանսներ, վերապատրաստումներ, ռազմավարական պլանավորումներ և այլն։

Ռուսներն ունեն մեկ հիմնական մոտիվացիա որպես նպատակ՝ Լավրովյան պլանի իրականացում, այլ կերպ՝ խաղաղապահ ուժերի տեղակայում Արցախում։ Ըստ իս՝ այս լուծումը կազդարարի Հայ պետականության վերջնական կորուստը։ Սա դժվար թե չգիտակցեն քաղաքական ու հասարակական այլ գործիչներ, ուժեր, սակայն ներկայումս ամենակարևորը գործող վարչակազի կողմնորոշումն է՝ Նիկոլի գլխավորությամբ, ով ի դեպ՝ այս հարցում ոչ մի բան դեռևս չի ասել, եթե չեմ վրիպել։ Այսինքն՝ Փաշինյանը չի հայտնել դիրքորոշում Լավրովյան պլանի կամ ԱՀ տարածքում խաղաղապահ ուժերի տեղակայման հարցում։ Միգուցե, իր իշխանավարման հիմքերն ամուր պահելու համար՝ այդպես էլ չասի, բայց ժամանակը ձգում է ռուսներին ու ադրբեջանցիներին, ովքեր ինչ ուտեն չուտեն, կուտ դժվար թե ուտեն ժամանակի վրա խաղալու մասով, գումարած՝ տեղական դավաճաններին, որոնք աշխատում են հանուն Լավրովյան պլանի՝ Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման համար։

Խնդրի հանգուցալուծման ու տեղակայմանը բացասական դիրքորոշման արտահայտման ժամանակ կամ, միգուցե, առաջ Հայաստանում կարա տեղի ունենա իրական, իսկական հեղափոխություն, այն է՝ արտաքին վեկտորի փոփոխություն, որը հիմնովին կփոխի ներքին համակարգը՝ սկսած քաղաքականից, քանզի տեղի կունենա լյուստրացիա։

Չգիտեմ, թե ինչ բացասական հետևանքներ կառաջանան՝ հաշվի առնելով բազմաթիվ ռիսկեր ու հանգամանքներ, բայց մենք հաստատ հնարավորություն կունենանք վաստակելու մեր ազատությունը։ Մեր ազատությունը անկախության ու ինքնիշխանության աղբյուրն է, որի վրա հնարավոր է կառուցել իրավական ու սոցիալական համակարգեր ու կայացնել ժողովրդավարություն»:

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/2862736533738222

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ