Երկրորդ խաղակեսում մենք գերազանց խաղ ցուցադրեցինք: Այս մասին ասել է Միլանի «Ինտեր»-ի բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն՝ մեկնաբանեկով Ա Սերիայի 23-րդ տուրի «Միլան»-ի դեմ հանդիպման արդյունքը։
«Հանդիպման առաջին կեսում «Միլանը» գերիշխում էր և կարողացավ երկու գոլի հեղինակ դառնալ:
Սակայն, մենք շրջեցինք հանդիպման ընթացքը: Կարծում եմ՝ բոլորը տեսան մեր թիմի ուժը: «Ինտերը» երբեք չենք հանձնվում:
Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր երկրպագուներին. նրանք ֆենոմենալ էին»,-ասել է բելգիացին: Այս մասին հաղորդում է Sky Italia-ն:
Այս հաղթանակից հետո «Ինտերը» 54 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական, իսկ «Միլանը» 32 միավորով նահանջեց 10-րդ հորիզոնական:
«Յուվնետուսը» նույնպես ունի 54 միավոր, բայց լրացուցիչ արդյուքներով երկրորդն է: