fbpx
Հասարակություն

Մեր լեզուն արյունն է մեր․ այսօր Մայրենի լեզվի միջազգային օրն է

Հայաստանի ազգային գրադարանի Facebook-ի էջում գրված է․

«1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր: 2000 թվականից այս օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր:

Մայրենի լեզվի միջազգային օրը նպատակ ունի հավերժացնելու այն քաղաքական պայքարը, որ շուրջ 70 տարի առաջ մղվել է բենգալերենն առանձին լեզու ճանաչելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատմամբ՝ աշխարհում ամեն երկու շաբաթը մեկ 1 լեզու է անհետանում՝ իր հետ տանելով մի ամբողջ մշակութային ժառանգություն, իսկ աշխարհի գրեթե 6.000 լեզուների կեսը մոտ ժամանակներս կարող են կորցնել իրենց կրողներին:

Հայաստանի ազգային գրադարանն իր ընթերցողներին հորդորում է պատասխանատվությամբ ու բծախնդրորեն վերաբերել հայերենին՝ որպես ազգային ինքնության ու մշակութային ժառանգության պահպանման ամենակարևոր գործոնի՝ մեջբերելով Համո Սահյանի՝ հայոց լեզվին նվիրված բանաստեղծության քառատողերից մեկը.

Մեր լեզուն արյունն է մեր,
Արյունից ավելի թանկ,
Մեր բուրմունքն ու գույնն է մեր,
Մեր լեզուն մենք ենք, որ կանք»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=3690971337623911&id=603668326354243&__cft__%5B0%5D=AZWMm9FzSWPHOVtvVbK2Pe8T9HUJoUAStK70lH6OOJrDGor6G5OiOdmfqU0-Da_Xd7WvU2OsvTNbP7NhI6or8qGYJ02vxwtac2P1rnh5hGUgpB7Hln4Ej9ugms3nI4lx8BNJb1daD_yAlmFbezGv7gQ5&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ