fbpx
Մարզեր

Մեր սե՛ր Գյումրի․ Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյուրու օրվա առթիվ։


Ուղերձը հրապարակվել է Շիրակի մարզպետարանի Facebook-ի էջում։

«Սիրելի՛ գյումրեցիներ

Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի՝ Գյումրու օրվա առթիվ։

Գյումրին այն եզակի քաղաքներից է, որ կարողանում է և՛ կոփել, և՛ ուժ տալ, նա կարողանում է վշտի միջից ծիծաղել և ծիծաղով դաս տալ, սովորեցնում է սիրել և ներել, սպասել և հավատալ։


Կյանքի ու փորձության խաչմերուկում Գյումրուն և գյումրեցուն բաժին հասավ կյանքը՝ լի գոյապայքարով և մարտահրավերներով, սակայն այդ ամենը գյումրեցուն միայն դարձրեց ավելի կուռ ու տոկուն։

Գյումրեցին, նրա խոսքը, հումորը, ավանդույթներն ու պատմությունն այսօր դարձել են Գյումրու այցեքարտը։ Եվ մենք պետք է անենք հնարավորինը, որ մեր քաղաքն օր օրի դառնա ավելի գրավիչ ու գերող։

Մեր հին, բայց տակավին երիտասա՛րդ Գյումրի, թող ճակատագրի բոլոր խաչմերուկներում միշտ ընտրես արարելու և ապրելու ուղին, թող անցյալի վիշտն ու ցավը ամոքվեն դրական փոփոխությունների նոր ծիլերով։


Մեր սե՛ր Գյումրի, քանի դու կաս, քեզ սիրողի պակաս չի լինի։

Շնորհավոր տոնդ, Գյումրի՛ քաղաք,

Շնորհավոր տոնդ, գյումրեցի՛», – ասված է ուղերձում։

https://www.facebook.com/SHIRAKREGIONALADMINISTRATIONRA/posts/2689410391318162

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ