fbpx
Հասարակություն

Մեր ընկալած ազգային շահը հանդիսանում է ոչ ավելի, քան էթնիկ խմբի շահ․ Միսկարյան

ՔՈ ՍԴ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Քաղաքական ազգերի պետությունները սպասարկում են ազգային շահը, ապաքաղաքական ազգերը սպասարկում են այլ պետությունների ազգային շահը։

Ցավոք, բովանդակային առումով մեր ընկալած ազգային շահը հանդիսանում է ոչ ավելի, քան էթնիկ խմբի շահ։ Մեր ընկալումները դրա շուրջ են պտտվում։

«Ով առաքելական չի` հայ չի» առաջին հայացքից աբսուրդ բանաձևը իրականում մեր կողմից ազգայինը էթնիկից չտարբերելու հստակ դրսևորումն է, որը խորապես մխրճված է մեր աշխարհամտածողության մեջ։

Այն օրը, երբ կհասկանանք, որ բոլորս հայ ենք, և կձևակերպենք որպես հայ մեր շահը` ազգային շահը, այդ օրը մենք կդառնանք ինքնորոշված, քաղաքական ազգ և կդնենք ինքնիշխան պետության հիմքը։

Իսկ մինչ այդ, որպես էթնիկ միավոր կշարունակենք փնտրել «հովանավորների»»։

https://www.facebook.com/gmiskaryan/posts/5620287261330610?__cft__%5B0%5D=AZUUAVydNhuCoAkzVPz_Lz7uYqmCLaDgxR2BL5gNiF2b0hqkU3NtVMj5KzdAkCQKXJO0bJ7lE4MabgOPWTuwkN3il5O4nKnotwUi7ZE6HevV04mQA4wauFzasTfrjrskcHY&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ