fbpx
Ժամանց
22:43 26/10/2019

Mercedes-Benz GLE դասի ամենագնացը և Volkswagen-ի Tiguan-ը ամենաապահով մեքենաների ցանկում են

Այս ամիս Ավտոմայրուղիների անվտանգության ապահովագրական ամերիկյան ինստիտուտը  անվտանգության բարձրագույն ընտրություն (Top safety pick+) մրցանակ է շնորհել  Mercedes-Benz GLE դասի ամենագնացին և Volkswagen-ի Tiguan-ին:

Ավտոմեքենաները մրցանակին արժանացել են տրանսպորտային միջոցների հատուկ լուսարձակներով հագեցած լինելու համար:

Այս մասին տեղեկանում ենք ապահովագրական ինստիտուտի պաշտոնական կայքից:

Մեքենաները նման մրցանակի արժանանում են միայն վթարային տարբեր  փորձությունների արդյունքում ստացված դրական գնահատականների դեպքում:

Ավտոմայրուղիների անվտանգության ապահովագրական ամերիկյան ինստիտուտը ամեն տարի ներկայացնում է ամենաապահով մեքենաների ցանկը: Դրանց կարող եք ծանոթանալ IIHS կայքէջում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ