fbpx
Աշխարհ

Հայտնի է՝ ում է աջակցում Սորոսը ԱՄՆ նախագահական ընտրություններում

Հայտնի է դարձել, թե ում է աջակցում «Բաց հասարակություն» ՀԿ-ի հիմնադիր Ջորջ Սորոսը 2020թ․ կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Հայտնի միլիարդատերը խոսել է Մասսաչուսեթս նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորոնի մասին՝ հայտարարելով, որ նա «լավ քաղաքական գործիչ է, որը կարող է հաղթանակ տանել»:

«Ես տվյալ դեպքում չեմ արտահայտում հանրային կարծիք, սակայն ես հավատում եմ, որ Ուորոնը ամենաորակավորված թեկնածուն է նախագահական ընտրությունների համար»-ասել է Սորոսը:

Բիզնեսմենը մասնավորապես ասել է, որ ինքը աջակցում է հարուստների հարկերի բարձրացման գաղափարին, որը Ուորոնի հիմնական խոստումներից է:

Սորոսը նաև խոստացել է հաշտվել ժողովրդի ցանկացած ընտրության հետ: Նրա խոսքով՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը մեծ վնաս է հասցնում ԱՄՆ-ին: Սորոսը, խոսելով Սիրիայից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին, ասել է, որ դա կործանարար քայլ էր:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ