Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելի դրամապանակը գողացել են։ Գերմանական DPA գործակալությունը հայտնել է, որ գողությունը տեղի է ունեցել Շառլոտենբուրգ շրջանի սուպերմարկետներից մեկում՝ գնումներ կատարելու ժամանակ:
Ոստիկանությունը հաստատել է, որ դրամապանակում եղել են անձը հաստատող փաստաթուղթ, դեբետային քարտ, վարորդական իրավունք և կանխիկ գումար։
Մերկելի գրասենյակը հրաժարվել է Deutsche Welle-ին մեկնաբանություն տալ կատարվածի վերաբերյալ:
Նշվում է, որ Մերկելի դրամապանակը եղել է պայուսակի մեջ, որը կախված է եղել մթերային սայլակից։