Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը առաջին անգամ այցելել է Օսվենցիմ՝ նախկին նացիստական համակենտրոնացման ճամբարի վայրում գտնվող թանգարան:
«Սա կանցլեր Մերկելի առաջին և պատմության մեջ Գերմանիայի գործող կանցլերի երրորդ այցն է Օսվենցիմ ճամբար», – նշել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին:
Հիշեցնենք, որ այդ ճամբարում ֆաշիստները սպանել և դիակիզարաններում այրել են ավելի քան 1 միլիոն հրեայի, այստեղ սպանվել են նաև լեհ մտավորականության ներկայացուցիչներ և խորհրդային ռազմագերիներ: Տարբեր տվյալներով՝ ճամբարում զոհվել է 1,5-ից մինչև 2 միլիոն մարդ: