Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է, որ չի մասնակցելու 2021 թվականի ընտրություններին կանցլերի պաշտոնի համար։ Նա նշել է, որ լիազորությունների ժամկետի ավարտից հետո այլ կյանք կունենա, որը կցանկանար ապրել նույնքան լավ։ Այս մասին կանցլերն ասել է լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ, արձակուրդ մեկնելուց առաջ, տեղեկացնում է Der Spiegel-ը։
Խոսելով առողջության մասին՝ նա ասել է, որ հասկանում է հանրության հետաքրքրվածությունն իր առողջական վիճակով, բայց կարծում է, որ դա անձնական հարց է։
«Դուք ինձ գիտեք, ես կարող եմ անել այս աշխատանքը։ 2021-ին ես կավարտեմ քաղաքական աշխատանքս, բայց, հույս ունեմ, որ այլ կյանք էլ կունենամ, որը կնախընտրեի առողջ ապրել»,- ասել է կանցլերը։
Լրագրողների ճշգրտող հարցին, թե ինչպես են նրա գործերը, Մերկելը պատասխանել է. «Լավ»։