fbpx
Խորհրդարան

Մերժված չիբուռաշկա․ ՔՊ-ականների պատասխանը՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորին (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից կրկին արեց՝ «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը։

Դրանից անմիջապես հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն Մկրտչյանի խոսափողը, այնուհետև նշեց, որ դուրս է հրավիրում ՊՈւ-ի պատգամավորին նիստերի դահլիճից ու զրկում է նրան մինչև այսօր նիստի ավարտը վերադառնալ նիստերի դահլիճ։

Բայց, մինչ դա, ի պատասխան Մկրտչյանի հայտարարությանը, ՔՊ-ի պատգամավորները տեղից սկսեցին վանկարկել՝ «մեժված չիբուռաշկա» արտահայտությունը, ըստ էության, նկատի ունենալով «Պատիվ ունեմ» դաշինքի ու ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանին։

Նշենք, որ Մկրտչյանը ի վերջո դուրս եկավ նիստերի դահլիճից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ