Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը վստահեցնում է, որ ակումբի ներկայիս հարձակվող Լեո Մեսսին միայն մեկ պայմանով կարող է լքել ակումբը։
Մեսսին կարող է վաղաժամ խզել «Բարսելոնայի» հետ կնքած պայմանագիրը, սակայն, այդ պարագայում Լեոն պետք է մեկ տարի հեռու մնա ֆուտբոլից և մոռանա աշխատավարձի մասին:
Հարձակվողը մինչև հաջորդ տարի չի կարողանա նոր ակումբ տեղափոխվել: 2021 թվականի ամռանը Մեսսին ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ և կարող է հեռանալ կատալոնական ակումբից:

