Սերխիո Ագուերոն Լիոնել Մեսսիի «Բարսելոնա» վերադառնալու հավանականությունը գնահատում է 50 տոկոս:
«Իմ զգացողությունն այն է, որ Մեսսիի «Բարսա» վերադառնալու շանսերը 50% են: Կարծում եմ, որ Լեոն պետք է կարիերան ավարտի «Բարսայում», քանի որ «Բարսելոնան» նրա տունն է:
Նախագահ Լապորտան պետք է ամեն ինչ անի Լեոյին վերադարձնելու համար: Եթե Լապորտան ճիշտ քայլ կատարի, կարծում եմ, որ Մեսսին ավելի մոտ կլինի «Բարսելոնա» վերադառնալուն»,- ասել է «Բարսելոնայի» նախկին հարձակվողը:
