Լիոնել Մեսսին կմասնակցի Բարսելոնայի հիմնադրման 125-ամյակին նվիրված միջոցառմանը։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը՝ հղում կատարելով Catalunya Radio-ին, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անձամբ հրավիրել է Մեսսիին մասնակցելու ակումբի հոբելյանական գալա երեկոյին, որը կկայանա նոյեմբերի 29-ին Լիսեո թատրոնում։
Չնայած 2021 թվականին ակումբից հեռանալուց հետո Մեսսիի և «Բարսելոնայի» միջև լարված հարաբերություններին, սպասվում է, որ Մեսսին կընդունի հրավերը և կմասնակցի միջոցառմանը։
Հայտնի է, որ «Բարսելոնայի» հոբելյանին մասնակցելու հրավեր են ստացել նաև ակումբի այլ լեգենդներ, ներառյալ Խավին, Անդրես Ինյեստան, Պեպ Գվարդիոլան և այլ մարզիկներ։