Մեսսին համաձայնեցրել է պայմանագիրը Բարսելոնայի հետ․ Աղբյուր

«Բարսելոնան» համաձայնության է եկել Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հետ նոր պայմանագրի շուրջ:

Diario Sport-ի տեղեկություններով ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր կստորագրի ակումբի հետ: Նշվում է, որ կողմերը որոշել են հրաժարվել երկու մրցաշրջանի համար պայմանագրով տարբերակից և պատրաստ են շարունակել համագործակցությունը ավելի երկար ժամանակով:

Նշվում է, որ Մեսսին զգացողությունները հաստատում են, որ նա պատրաստ է ևս 5 տարի անցկացնել բարձր մակարդակով, իսկ «Բարսան» լիովին պաշտպանում է արգենտինացու որոշումը: Հաղորդվում է նաև, որ Մեսսին համաձայնել է 50%-ով կրճատել իր աշխատավարձը: Նա չի առարկել այն պայմաններին, որոնք առաջ են քաշել ակումբի ներկայացուցիչները, քանի որ հասկանում է, որ ակումբը ֆինանսական տեսանկյունից դժվար ժամանակներ է ապրում:

Ամենաթարմ