Բելգիական կաթոլիկ համալսարանի գիտական խումբը հետազոտություն է անցկացրել իրենց թիմերի վրա ֆուտբոլիստների ազդեցության չափի վերաբերյալ:
Խումբը հետազոտության ընթացքում հասել է համեմատության «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի և «Յուվենտուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի միջև:
Համաձայն վերլուծության, որը ներառել է 2013/14-ից սկսած մինչև 2017/18 մրցաշրջանը, արգենտինացու արդյունավետությունը երկու անգամ ավելի շատ է եղել, քան պորտուգալացու:
«Մեր մոդելը ուսումնասիրում է յուրաքանչյուր գործողություն՝ հարված, փոխանցում, դրիբլինգի փորձերի, գնդակի խլում»,-պարզաբանել է պրոֆեսոր Ջեսի Դևիսը:
Ընդ որում՝ առաջին երկու մրցաշրջանում Մեսսիի և Ռոնալդուի արդյունքները շատ մոտ են եղել իրար, բայց 2015/16 մրցաշրջանից սկսած «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստը լուրջ առավելություն է գրանցել: