«Պարի Սեն Ժերմենի» գլխավոր մարզիչ Քրիստոֆ Գալտիեն վստահ է, որ Լիոնել Մեսսիին հաջող մրցաշրջան է սպասվում:
Երեկ Լիգա 1-ի 1-ին տուրի՝ «Կլերմոնի» հետ խաղում (5:0) արգենտինացին դուբլի հեղինակ դարձավ և գոլային փոխանցում կատարեց Նեյմարին։
– Մեսսին անհավանական գոլ խփեց: Այսքան տարի անց նա դեռ զարմացնու՞մ է քեզ։
-Զարմացա՞ծ եմ նրա հարվածից։ Ոչ ինձ դուր եկավ այդ գոլը։ Մեսսին արդեն 17 տարի է, ինչ խաղում է շատ բարձր մակարդակով։ Անցած մրցաշրջանը նրա համար դժվար էր, նա ամեն ինչի վարժվեց։ Իսկ մինչ այդ ամեն մրցաշրջանում նա ունեցել է առնվազն 30 գոլ։
Այժմ նա լիարժեք նախամրցաշրջան է անցել, հարմարեցրել անձնական կյանքը, հարմարվել ակումբին, ընտելացել է թիմին ու գործընկերներին։ Այժմ նա հիանալի մրցաշրջան չանցկացնելու պատճառ չունի։
Երբ նա մոտենա Մբապեին, նրա հարձակողական ուժն էլ ավելի կլինի»,- ասել է Գալտիեն, գրում է sports.ru-ն:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց է թողել «Կլերմոնի» հետ երեկվա խաղը։