«Բարսայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն խոսելու թիմի աստղ Լիոնել Մեսսիի հետ բանակցությունների մասին, ինչպես նաև համոզվածություն է հայտնել, որ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքելու ակումբի հետ։
«Մենք բանակցել ենք, բանակցում ենք և բանակցելու ենք: Որևէ խնդիր չկա:
Մեսսին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում» և նոր պայմանագիր է կնքելու ակումբի հետ:
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչպես է Մեսսին խաղալու 2025 թվականին:
Նա 33 տարեկան է, սակայն տարիքը Մեսսիին բացարձակ չի խանգարում բարձրակարգ ֆուտբոլ ցուցադրել», – Բարտոմեուի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: