fbpx
Արցախ

Սահմանափակումներ Մարտունիում․ մուտքն ու ելքը՝ միայն խիստ անհրաժեշտության դեպքում

Արցախի տեղեկատվական շտաբի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Այսօր առավոտյան Մարտունու շրջվարչակազմի ղեկավարը հրավիրել է խորհրդակցություն:

Հաշվի առնելով Մարտունի քաղաքում արձանագրված կորոնավիրուսով վարակվածության դեպքը` Արարատ Մելքումյանն արագ արձագանքման խմբի առջև խնդիր է դրել, որպեսզի շրջկենտրոնում ելք կատարելու և մուտք գործելու պահանջը կիրառվի խիստ անհրաժեշտության դեպքում, իսկ համայնքների բնակիչների հետ փաստաթղթաշրջանառությունը հնարավորության սահմաններում իրականացվի էլեկտրոնային եղանակով (հեռավար)։

Կորոնավիրուսի տարածման կանխարգելման Մարտունու շրջանային հանձնաժողովի նախագահ, շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Վադիմ Դանիելյանի փոխանցմամբ, դեռևս երեկվանից` ժամը 17.00-ից, անձի վարակվածության վերաբերյալ տեղեկատվության տրամադրումից անմիջապես հետո, շրջկենտրոնում, շրջվարչակազմի ղեկավարի անմիջական մասնակցությամբ և վերահսկողությամբ, սկսվել են համապատասխան աշխատանքները.

նախօրոք ստեղծված արագ արձագանքման խմբի կողմից իրականացվել է անհրաժեշտ տեղեկատվական և կազմակերպչական աշխատանք,

ներգրավվել նաև շրջկենտրոնի կամավորները,

պարզվել է վարակակրի հետ կոնտակտավորների շրջանակը:

մեկուսացված են բոլոր կասկածյալները:

վարակի օջախը և կոնտակտավորների բնակարանները, շրջկենտրոնի բազմահարկ շենքերի մուտքերն ու բակերը ախտահանվել են:

Այս աշխատանքներին ներգրավվել է շրջվարչակազմը, Մարտունու քաղաքապետարանը, ԱՀ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Վարանդաշին» ՓԲԸ աշխատակիցները, ԱՀ ԱԻՊԾ Մարտունու շրջանային ԱԻ բաժնի ՀՓՄ, Ոստիկանության Մարտունու շրջբաժնի ծառայակիցները:

Մարտունիում այսօր նաև ամառային հերթական զորակոչն էր: Վաղ առավոտյան «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները զորակոչիկներից զինկոմիսարիատում վերցրել են փորձանմուշներ՝ թեստավորման նպատակով:

Զորակոչիկների հետ ևս մեկ անգամ իրականացվել է բացատրական աշխատանք»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/162634958710626?__cft__[0]=AZXNMkREPXOfGQhOb3KkhFmC_q7XPCXGOlndttbd-5mOWlZtDVnsciA_1-O_jcIafGoe8-vg6fnnUkg1wgfJs1ZxtJw3shrItAkqaQigPZTE9xA-amlm1vQzts3GzUjV6y6E7jzppY-_MZqxEICGEVcaXjvbS3AmZYLTuQ2dGDaC9A&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ