Լիոնել Մեսսին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»՝ անկախ աշխատավարձից:
Ինչպես հայտնում է TyC Sports-ի լրագրող Սեզար Լուիս Մերլոն, հարձակվողը հանգիստ է վերաբերվում ապագային: Մեսսին սպասում է «Բարսելոնայի» առաջարկին:
Օրեր առաջ կատալոնացիները ներկայացրել են Լա Լիգան տնտեսական պլան, որը թույլ կտա ակումբին բավարարել ֆինանսական ֆեյր-փլեյի պահանջները։ Եթե լիգան մերժի այն, ապա «Բարսելոնան» կպատրաստի նոր նախագիծ։
Երբ Լա Լիգան հաստատի Բարսայի ծրագիրը, ակումբը պաշտոնական պայմանագիր կառաջարկի Մեսսիին: Առյուծն անմիջապես կընդունի դա, քանի որ նրա համար աշխատավարձի չափը նշանակություն չունի։ Նա պարզապես ցանկանում է կրկին խաղալ «Բարսելոնայում»:
Եթե Լա Լիգան չհաստատի «Բարսելոնայի» տնտեսական ծրագիրը, ապա Մեսսին ՊՍԺ-ից պայմանագիրը երկարաձգելու առաջարկ կունենա։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի ակումբում Լեոյին ասել են, որ պատրաստ են նրան ավելի մեծ աշխատավարձ առաջարկել, քան նախկինում էր, բայց այս պահին խաղացողը ցանկանում է մնալ Եվրոպայում։
Այս մրցաշրջանում 35-ամյա խաղացողը ՊՍԺ-ի կազմում անցկացրած 36 խաղում խփել է 20 գոլ և կատարել 19 փոխանցում բոլոր մրցաշարերում: