fbpx
Սպորտ

Մեսսիին Չինաստանի օդանավակայանում ձերբակալել են

Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին ձերբակալվել է Չինաստանի օդանավակայանում, հայտնում են միջազգային ԶԼՄ-ները:

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մեսիին Չինաստանի ոստիկանությունը բերման է ենթարկել անձնագրի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն կազմակերպիչները նշում են, որ պաշտպան Նիկոլաս Օտամենդին է խնդիրներ ունեցել անձնագրի հետ։ Նշվում է, որ նրա հարցը լուծվել է 20 րոպեում։ Մեսսին իսկապես երկու ժամով կալանավորվել է, սակայն կալանավորման ստույգ պատճառը հայտնի չէ։

Կան խոսակցություններ այն մասին, որ միաժամանակ Արգենտինայի և Իսպանիայի անձնագիր ունեցող ֆուտբոլիստը որոշել է առանց համապատասխան փաստաթղթի այցելել Չինաստան՝ ներկայացնելով ոչ թե արգենտինական, այլ իսպանական անձնագիրը, իսկ Իսպանիայի քաղաքացիները ՉԺՀ առանց վիզայի մուտքի թույլտվություն չունեն։

Մեսսին Չինաստան է եկել յոթերորդ անգամ և առաջինը՝ 2017 թվականից հետո։ Երկիր կատարած նախորդ այցերից յուրաքանչյուրի ժամանակ ֆուտբոլիստի բազմաթիվ երկրպագուները ջերմ ընդունելության են արժանացրել նրան։

Հունիսի 15-ին Արգենտինայի հավաքականը Պեկինում ընկերական հանդիպում կանցկացնի Ավստրալիայի ընտրանու հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ