«Այաքսի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Լիոնել Մեսսի մասին։ Մասնագետի անդրադարձը վերաբերվել է 2008-ից 2012 թվականներին, երբ «Բարսան» գլխավորում էր Պեպ Գվարդիոլան։
«Մեսսին առաջատարներից մեկն էր, բայց նա նաև աշխատում էր թիմի համար և արդյունքում ստացվեց հաջողության հասնել: Նա երբեք չի եղել այնքան լավը, որքան Գվարդիոլայի օրոք:
Բացի այդ, «Բարսելոնան» վերջին տարիներին եվրոպական մրցասպարեզում շատ տիտղոսներ չունի:
Ամեն դեպքում Մեսսին շարունակում է լավագույնը լինել, բայց երբեմն թուլացնում է խաղը, իսկ Գվարդիոլայի օրոք նման բան չէր լինում», – ասել է տեն Հագը