«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին խոստովանել է, որ մտածել է կատալոնական ակումբից հեռանալու մասին, երբ խնդիրներ է ունեցել Իսպանիայի հարկային մարմնի հետ:
Մեսսին խոսովանել է, որ Իսպանիայի հարկային մարմնի հետ խնդիրներ ունենալու ժամանակ, «Բարսելոնա»-ից հեռանալու մտքեր է ունեցել։ Այս մասին հաղորդում է Mindo Dportivo-ն։
«Այն ժամանակ հարկային մարմնի հետ կապված խնդիրների պատճառով ես մտածում էի հեռանալ մասին։ Բայց դա ոչ թե «Բարսայից», այլ ընդհանրապես հեռանալու ցանկություն էր Իսպանիայից։ Զգում էի, որ այստեղ ինձ վատ են վերաբերվում, չէի ցանկանում մնալ։
Ես երբեք այլ ակումբներից պաշտոնական աչաջարկ չեմ ստացել, քանի որ բոլորը գիտեին այստեղ մնալու իմ մտադրության մասին»,-ասել է Մեսսին։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին ակումբային մակարդակով 5 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 1 գոլի և 2 արդյունավեր փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի ամառը: