fbpx
Ժամանց

Մեծ Բրիտանիայում ջրհորից գտել են Վիկտորիա թագուհու խաչը

Ալիս և Բեն Քրոուֆորդները 2018թ․ տեղափոխվել են 18-րդ դարի առանձնատուն։ Տունը տեսնելուց նրանք նկատեցին, որ նկուղը խոնավ է և դրա հետևանքով սնկեր են աճել այնտեղ։Այս մասին տեղեկացնում է Metro-ն։

Սեփականատերերը հանգել են այն եզրակացության, որ խոնավությունը կուտակվում է արտաքին պատի շերտի տակ և սկսել են քերել այն: Այսպիսով նրանք գտել են որմնադրություն հին, ենթադրաբար վիկտորիանական դարաշրջանի աղյուսներից, որոնց հետևում ակնհայտորեն ինչ-որ բան էր թաքնված։

Որմնադրության տակ հայտնաբերվել է հին ջրհոր: Հավանաբար այն ավելորդ է դարձել շենքում ջրամատակարարման ապահվումից հետո։

Ջրհորից Ալիսն ու Բենը հանել են խաչ՝ ի պատիվ Վիկտորիա թագուհու 60-ամյակի և կոճակ՝ Մեծ Բրիտանիայի Թագավորական ծովային կորպուսի ձևով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ