fbpx
Իրավական

Մետրոպոլիտենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություներ են իրացրել նոյեմբերի 2-ին:

«Ժամը 17.45-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչ, 18-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` հայտնաբերվածը թմրանյութ է` իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ